‘Նաիրիտցիները ԱԺ ենթահանձնաժողովին հարցադրումներ կներկայացնեն’

1209

«Նաիրիտ» գործարանի խաբված աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել նախագահական նստավայրի, այնուհետեւ Ազգային ժողովի դիմաց: Նաիրիտցիների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վստահեցրեց, որ ԱԺ «Նաիրիտի» հարցերի համար ստեղծված ենթահանձնաժողովի հիմնական խնդիրը՝ «Նաիրիտի» վերագործարկման ուղիները գտնելն է: Վարդան Այվազյանը, խոստովանելով, որ թեեւ չի վայելում նաիրիտցիների վստահությունն ու համակրանքը, ասաց, որ այդուհանդերձ պատրաստ է հանձնաժողովի լիազորությունների շրջանակում ցանկացած պահին հանդիպել նաիրիտցիների հետ եւ քննարկել նրանց հուզող բոլոր հարցերը: «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը Վարդան Այվազյանին հիշեցրեց, որ իրենց հարցադրումները մեկ անգամ չէ, որ նաիրիտցիները ներկայացրել են թե′ Սերժ Սարգսյանին, թե′ Կառավարությանը եւ թե′ Աժ-ին:

Այնուամենայնիվ, որոշվեց՝ նաիրիտցիների լիազոր մարմնի կազմած հարցերը վաղը ուղարկել ենթահանձնաժողովին եւ ըստ այդմ, կազմակերպել հանդիպում:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հաջորդ բողոքի ակցիան տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին, գործարանի մոտ:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում վթարի է ենթարկվել Airbus 320 ինքնաթիռը’
Հաջորդ հոդվածը‘Վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են. Ֆրանսուա Օլանդ’