‘Նաիրիտցիները ամեն օր կհավաքվեն նախագահականի դիմաց’

778

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը:

Բողոքի ցույցի մասնակիցների հետ զրույցում «Նաիրիտի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը հայտարարարեց, որ գործարանի աշխատակիցները ամեն օր՝ ժամը 11-ին պատրաստվում են հավաքվել նախագահականի դիմաց: Նրա խոսքով՝ նախկինում իրենց պահանջը գործարանի վերագործարկումն էր, բայց քանի որ փետրվարի 6-ից մոտ 2000-ից ավել աշխատակիցներ մնալու են գործազուրկ, բողոքի ակցիայի մասնակիցները այժմ միայն պահանջում  են իրենց աշխատավարձների փոխհատուցումը:

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, իսկ չկոնսերվացվելու դեպքում այդ պարտքը սրընթաց աճում է և պարզ չէ, թե ով է այդ պարտքը վերադարձնելու:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները մոմեր և ծաղիկներ են բերում Ազատության հրապարակ (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բաստրիկին. Գյումրիի սպանության հրապարակային դատաքննությունը տեղի կունենա Հայաստանում’