‘Նաիրիտցիները բողոքի ցույց կանցկացնեն նախագահականի մոտ ‘

1107

Մեր տեղեկություններով, այսօր «Նաիրիտ»-ի Արհկոմի ընդլայնված նիստում ընդունվել է որոշում` հինգշաբթի օրը`դեկտեմբերի 4-ին, ժամը 11-ին հավաքվել նախագահական նստավայրի մոտ: Հերթական բողոքի ակցիայի ժամանակ նաիրիտցիները պահանջելու են վճարել իրենց աշխատավարձն ամբողջությամբ և ներկայացնել գործարանի վերագործակման իրական նախադրյալներ: Հիշեցնենք, որ նաիրիտցիների նման որոշման պատճառ է դարձել այն, որ թեեւ շաբաթներ առաջ իրենց խոստացվել էր մինչեւ տարեվերջ վճարել աշխատավարձային գծով բոլոր պարտքերը, սակայն, երեկ իրենց պաշտոնապես տեղեկացվել է, որ աշխատավարձային պարտքերը մինչեւ տարեվերջ մարելու իրավական հիմքեր չկան, եւ բացի դա, բազմաթիվ կրճատումներ կլինեն: 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԺ նախագահը եւ Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտությունը’
Հաջորդ հոդվածը‘Ալիեւը՝ ուղղաթիռի խոցման մասին. «Ի՞նչ անհրաժեշտություն կար սադրանք կազմակերպել»’