‘Նաիրիտցիները դեկտեմբերի 26-ին կհավաքվեն նախագահականի մոտ ‘

865

«Նաիրիտ» գործարանի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրում է.

««Նաիրիտ Գործարան» ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է ս/թ դեկտեմբերի 26-ին ժամը 11-ին հավաքվել ընկերության մոտ, բոլոր աշխատակիցներին ներկայացնել կառավարության պատասխանը, եթե այն կլինի, ապա երթով գնալ նախագահական նստավայր և ՀՀ նախագահին (կամ լիազորված անձին) ներկայացնել ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ: 
Եթե նախագահական նստավայրում հանդիպում կայանա, մասնակցելու են`
Հրաչ Թադևոսյանը, Մավրիկ Ֆարսիյանը, Թոմիկ Հակոբյանը, Վարազդատ Սիմոնյանը, Գագիկ Քարտաշյանը, Սամվել Հովհաննիսյանը: Կներկայացվեն աշխատավարձի պարտքի մարման բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք առկա են և խիստ իրատեսական:
ՀՀ կառավարությանը ուղարկված նամակ դեռ անպատասխան է: Սպասում ենք ևս մեկ օր` դեկտենբերի 25-ը ներառյալ: Գուցե կառավարությունն ինքն է ներկայացնում առարկայական լուծումներ»: 

Նախորդ հոդվածը‘Երևանում ջերմաստիճանը մոտ է բազմամյա կլիմայական տվյալների առավելագույն ցուցանիշին’
Հաջորդ հոդվածը‘Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը կցուցադրվի Երևանում’