‘Նաիրիտցիները կրկին նախագահականի դիմաց են’

1022

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր կրկին հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց: Օրեր առաջ կառավարությունը խոստացել էր մինչեւ փետրվարի 20-ը աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել, սակայն մինչ օրս այդպես էլ չի պատասխանել: iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն ամենօրյա ռեժիմով, մինչեւ կառավարությունը չտա խոստացված պատասխանը:

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն բոյկոտում է ԱԺ քառօրյան ‘
Հաջորդ հոդվածը‘Անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի հայազգի զինծառայողը’