‘Նաիրիտցիները հանդիպում են Հովիկ Աբրահամյանի հետ’

1351

‘

Նաիրիտ գործարանի արդեն նախկին եւ ներկայիս աշխատակիցները հերթական բողոքի ցույցն են իրականացնում կառավարության շենքի մոտ: iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ աշխատակիցները 5 հոգանոց խմբով այժմ Հովիկ Աբրահամյանի մոտ են՝ քննարկելու իրենց աշխատավարձերի հարցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաիրիտցիները պահանջագիր էին ներկայացրել, որով պահանջում էին այս ամսվա ընթացքում վճարել առնվազն մեկ ամսվա աշխատավարձերը, սառեցնել ազատված աշխատակիցների եւ նրանց ընտանիքների՝ բանկերից վերցված վարկերի վճարումները, հետաձգել կոմունալ վարձերի, ինչպես նաեւ՝  աշխատակիցների երեխաների ուսման վարձերի վճարումները՝ մինչեւ աշխատավարձերի պարտքի ամբողջական վճարումը, հիվանդությունների դեպքում՝ ապահովել հրատապ վիրահատություններ պետպատվերի շրջանակներում, կատարել ազատված թոշակառու աշխատակիցների թոշակների վերահաշվարկը վերջին երկու տարվա կտրվածքով: Նաիրիտցիները պահանջում էին նաեւ առնվազն 6 ամսվա կտրվածքով աշխատավարձերի վճարման ժամանակացույց ներկայացնել, ինչպես նաեւ՝ աջակցել նոր աշխատանք գտնելու հարցում:

‘

Նախորդ հոդվածը‘Լոռու մարզում տեղի է ունեցել քարաթափում’
Հաջորդ հոդվածը‘Կիպրոսի խորհրդարանը ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք’