‘
Վաղը՝ ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, «Նաիրիտ» գորածարանի ներկա եւ նախկին աշխատակիցները բողոքի ցույց կանցկացնեն Կառավարության շենքի դիմաց: Անգամ ավելորդ է հիշեցնել, թե ինչպիսի պահանջներով են ամիսներ շարունակ ակցիաներ կազմակերպում նաիրիտցիները, բայց վաղը նախատեսված է հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դեռեւս ապրիլի 2-ին, երբ կայացել էր նախորդ այդպիսի հանդիպումը, վարչապետը խոստովանել էր, որ մինչեւ ամսի 17-ը աշխատավարձերի վճարումն անհնար է՝ ակնարկելով, սակայն, որ այդ օրը «լավ լուր կհայտնի նաիրիտցիներին»:
‘