‘
«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա հարյուրավոր աշխատակիցներ այս պահին գտնվում են Կառավարության շենքի դիմաց: Ցուցարարների մի խումբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ բարձրացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ Կառավարությունը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին պարտք է շուրջ երկու տարվա աշխատավարձերը:
Մարտի 24-ին նաիրիտցիերի հետ պայմանավորվածության համաձայն՝ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բաց նամակով դիմել է վարչապետին՝ առաջարկելով պատշաճ վերաբերմունք ցույց տալ քաղաքացիների պահանջին:
‘