‘Նաիրիտցիները 10 օր ժամանակ տվեցին կառավարությանը’

961

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Նրանք շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է մոտ 300-400 մլն դոլարի պարտք:

iLur.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը նշեց, որ նաիրիտցիները այսօր մեկ շաբաթ ժամանակ տվեցին կառավարությանը՝ պարտքերը վճարելու համար: Նրա խոսքով՝ իրենք չեն կարող տարիներով սպասել գործարանի գույքի օտարմանը. դա անհնար է: Անուշ Հարությունյանը հայտնեց նաեւ, որ այս 10 օրերի ընթացքում նախատեսվում է ամեն օր բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության շենքի դիմաց:  

Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա:

Փետրվարին աշխատանքից ազատվեցին մոտ 2 հազար նաիրիտցիներ և մնացին մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը ստացել է «Սպարտակի» երկրպագուների՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» ժողովածուն’