‘Նաիրիտցիների աշխատավարձերը վճարվել են Էներգետիկայի նախարարության համակարգում գործող ձեռնարկությունների միջոցներից’

824

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ են ստացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Ավելի վաղ, ի պատասխան iLur.am-ի այն հարցմանը, թե կառավարությունը որտեղի՞ց է նախատեսում վճարել աշխատավարձերը, ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկացրել էին, որ «Նաիրիտ» գործարան ՓԲԸ աշխատողների մեկ ամսվա աշխատավարձի համար անհրաժեշտ գումարը փոխանցվելու է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության  համակարգում գործող ձեռնարկությունների միջոցներից: Այդ գումարները տրամադրվել են փոխառության տեսքով,  հետագայում վերադարձնելու պայմանով:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին նաիրիտցիները երթով գործարանի մոտից շարժվել էին դեպի կառավարության շենք, որտեղ գործադիր մարմնի նիստն էր ընթանում։ Նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել էր նրանց եւ խոստացել մեկ ամսվա աշխատավարձ վճարել։

 

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանին մեկուսարանում զննել է բուժաշխատողը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Նացիոնալմանշաֆթ’