‘Նաիրիտցիների հաջորդ հավաքը տեղի կունենա հունվարի 27-ին’

1181

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախագահական նստավայրի դիմաց «Նաիրիտի» տասնյակ աշխատակիցներ դարձյալ բողոքի ցույց էին կազմակերպել: Ցույցից հետո նրանք երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: iLur.am-ի հետ զրույցում գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ հավաքը տեղի կունենա երեքշաբթի՝ ժամը 11:00-ին՝ կրկին նախագահականի դիմաց: 

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը: Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք:

Նախորդ հոդվածը‘ Ռուսաստանի սենատորները ծաղիկներ են դրել ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Եվգենի Սատանովսկի. Հիշողություն անապատում (հայերի ցեղասպանության հարյուրամյակին)’