‘
Այսօր՝ ժամը 11:00-ին, «Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան կանցկացնեն նախագահական նստավայրի դիմաց: Նրանք չեն դադարում պահանջել իրենց չվճարված աշխատավարձերի պարտքի մարումը: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի նաիրիտցիները երկօրյա նստացույց իրականացրին Կառավարության շենքի դիմաց, ինչը, սակայն, անարձագանք մնաց իշխանությունների կողմից:
‘