Նաիր Թիկնիզյան․ «Սպերցյանն առաջատար է թե՛ հավաքականում, թե՛ իր ակումբում»

267

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն անդրադարձել է իր և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հարաբերություններին։

«Սպերցյանը Հայաստանի հավաքականում իմ թիմակիցն է, բայց մինչև այդ նա իմ ընկերն է։ Մի անգամ նա ինձ գումար տվեց և հետ չպահանջեց (կատակում է)։ Չնայած այն հանգամանքին, որ Էդուարդը երիտասարդ է, բավական խելացի տղա է։

Ինձ դուր է գալիս Էդուարդի վարքագիծը թե՛ խաղադաշտում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Նա առաջատար է ինչպես հավաքականում, այնպես էլ իր ակումբում։

Շատ եմ ցանկանում, որ Էդուարդը խաղա որևէ թոփ լիգայում, քանի որ նա ունի համապատասխան բոլոր արժանիքները»,- Թիկնիզյանի խոսքն է մեջբերում Sport24-ը։

Նախորդ հոդվածըԻտալիայի գավաթ․ «Ինտերը» լքեց պայքարը(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՎահան Բիչախչյանը հնարավոր է հեռանա «Պոգոնից»