‘Նալբանդյանը դժգոհել է Եվրախորհրդարանի բանաձեւից ‘

1208

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Հայաստան — Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխի հետ: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրախորհրդարանի կողմից՝ Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձեւը: Նալբանդյանը նշել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նա հավելել է, թե նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնաս հասցնելու համար։

Միլան Ցաբրնոխը Երևան է ժամանել Հայաստան — Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատարը կհանդիպի Բաշար Ասադի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռուս-թուրքական ռազմաօդային միջադեպ Թրակիայի հատվածում’