‘
Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային օրակարգի, արտաքին քաղաքականության համակարգման վերաբերյալ հարցեր, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ ֆորումների շրջանակներում: Նախարարները կարծիքներ կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ:
«Հույս ունենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը կարեւոր դեր կունենա երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման հարցում, ինչպես նաեւ կամրապնդի ռուս-հայկական գործընկերությունը»,- նշվում է հայտարարության մեջ:
‘