‘Նալբանդյանը Էրդողանին է հանձնել ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը’

887

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Չանկայայի նախագահական պալատում կայացած Թուրքիայի նախկին Նախագահ Աբդուլա Գյուլից Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանության փոխանցման արարողությանը մասնակցում էին մի քանի տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Էրդողանի հետ, որին հանձնել է Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Մեղրիում. 2 երիտասարդներ մահացել են’
Հաջորդ հոդվածը‘Ականի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է ‘