‘Նալբանդյանը Լեֆորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա’

592

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները:

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա:

Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

 

Նախորդ հոդվածը‘Միջադեպ ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ. Հայ պատգամավորը պահանջել է ռուսերենից հայերեն թարգմանություն’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այն բանի համար, որ Լուկաշենկոն դասեր է տալիս Հայաստանին, մեղավոր է բացառապես Սերժ Սարգսյանը’