‘
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին կմեկնի Վարշավա, որտեղ նա հանդիպում պետք է ունենա Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։
Ըստ ԱԳՆ մամլո ծառայության՝ սեպտեմբերի 18-20-ը Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ։ Նախատեսված է նաեւ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում։
Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Վատիկանում Հայաստանի դեսպանության բացման արարողությանը։ Վատիկանում Նալբանդյանը հանդիպում կունենա Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
‘