‘Նալբանդյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարարին’

876

Այսօր տեղի է ունեցելՀայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ, ողջունելով գործընկերոջը՝  Նալբանդյանը նշել է, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշել է, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին:
Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության և Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Ֆյուլե. ԵՄ-ն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’