‘Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարին’

1038

Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։ Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ այդմ, Նալբանդյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը և այդ համատեքստում հանգամանալից քննարկել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար դա ընդունելի կլինի, և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ըստ հաղորդագրության` Էդվարդ Նալբանդյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը  համակարծիք էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան — Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած արդյունքների վրա:

Հիշեցնենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման և ոչ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը վաճառվում են նաև «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ ղեկավարության հերթական երկակի խաղը’