‘Նալբանդյանը հանդիպել է Մուիժնիկսին’

668

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ 
Ըստ ԱԳՆ մամլո ծառայության, Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։ Հյուրի խնդրանքով Նալբանդյան անդրադարձավ հայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։  

Նախորդ հոդվածը‘Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոչ մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիա. Լայնածավալ ջիհադի ռեկորդներ’