‘Նալբանդյանը ՀՀ-ում ԿԽՄԿ նորանշանակ ներկայացուցչի հետ քննարկել է Հակոբ Ինջիղուլյանի հարցը ‘

732

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով Էպրեխտին նշանակման կապակցությամբ` Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:
Նալբանդյանն ասել է, թե դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ Նալբանդյանը հատուկ նշել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Նալբանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիան մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն հիշել է ԱՄՆ-ի բանդիտական անցյալը’