‘Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին’

530

Մարտի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։

Նախորդ հոդվածը‘Եւս մի ինքնասպանության փորձ Կիեւյան կամրջից’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Նախընտրելի է, որ ՀՀ իշխանություններն ավելի նրբանկատ լինեն սփյուռքահայերին հուզող կարևոր հարցերի նկատմամբ’