‘Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են’

3977

‘

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

‘

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Միսը աղքատի Այֆոնն է’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիին ձերբակալել են Կիեւում’