‘Նալբանդյանն ու Լավրովը Նյու Յորքում հանդիպել են’

2835

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ին. Խելագար ծերուկին կրակով կսանձենք’
Հաջորդ հոդվածը‘Կատալոնիա. Հանրաքվե՝ հակառակ ամեն ինչի’