‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Նյու Յորքում’

582

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում: Այդ մասին Բաքվում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Հայտնում է Թրենդը: Հանդիպումը պետք է կայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

«Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ծանոթացել է բանակցությունների գործընթացին և ուսումնասիրել նոր քայլերի հնարավորությունները»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է. Բաքուն «պահանջում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից»:

Նա հավելել է, որ նախարարների հանդիպման նախապատրաստման նպատակով մինչև ամսվա վերջ տարածաշրջան կայցելի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ փոխնախագահ. Օլանդը կգործադրի բոլոր ջանքերը՝ Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Դե Վաալ. ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են միայն ֆորմալ տեսակետից’