‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն’

2516

ԱԳՆ մամլո ծառայությունը փոխանցում է, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Արդբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Նախորդ հոդվածը‘Պաուլո Դիբալա. «Մեսսին իր պատմությունն ունի, ես՝ իմ»’
Հաջորդ հոդվածը‘Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. ավելի քան 240 զոհ’