‘Նալբանդյան-Դավութօղլու հանդիպումն ավարտվեց’

649

Քիչ առաջ ավարտվեց Նալբանդյան-Դավութօղլու փակ հանդիպումը: Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին  Երևանում մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենալու առանց որևիցե նախապայմանների: 

Նախորդ հոդվածը‘Արտգործնախարարների կոմիտեն քննարկեց համագործակցության խթանման hարցերը’
Հաջորդ հոդվածը‘Որտե՞ղ էր եվրոպացիների աջակցությունը 2008-ի Մարտի 1-ին. ԳԴՀ դեսպանը շրջանցեց հարցը’