‘Նալբանդյան. Միջնորդները ստիպված են հասեցական հայտարարություններ անել’

2740

ԼՂ հակամարտության միջնորդները ստիպված են հասցեական հայտարարություններ անել, Էստոնիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել թէ, որ Ադրբեջանը ձեւացնում է, թե հակամարտության գոտում լարվածությունը չմեծացնելու կոչերն իրեն չեն վերաբերում, որ ինքը կարող է արհամարհել կոչերը, հրաժարվում է մեխանիզմներ ներդնելուց։

«Միջնորդները փորձում են հավասարակշռված արձագանքել, չմատնանշել։ Բայց նրանք եւս ստիպված են հասցեական հայտարարություններ անել, ինչը տեղի ունեցավ։ Քանի՞ հայտարարություն պետք է լինի, որպեսզի պարզ դառնա, որ դրանք բավարար չեն եւ ավելի ազդեցիկ միջոցներ են անհրաժեշտ՝ դրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը զսպելու համար։ Կարծում եմ՝ միջազգային հանրությունը հանգում է եզրակացության, որ մշտապես ուժային մեթոդներով սպառնացող կողմի նկատմամբ համապատախսան քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշել է նախարարը։

Մեկնաբանելով ստատուս քվոյի անթույլատրելիության վերաբերյալ Բաքվի հայտարարությունները՝ Նալբանդյանը նշել է, թե հենց Ադրբեջանն է, որ, խախտելով հրադարադարի ռեժիմը, թույլ չի տալիս բանակցությունների առաջխաղացման մթնոլորտ ստեղծել։

«Մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձեւերին, դրանք 4-ն են, որովհետեւ յուրաքանչյուրն ընդունելուց հետո Արդբեջանը հրաժարվում է դրանք կատարել։ Բանաձեւերի նպատակը մեկն էր՝ դադարեցնել ռազմական գործողությունները»,- հիշեցրել է նախարարը՝ հավելելով, որ 2016-ի ապրիլին Բաքուն առհասարակ փորձեց կասկածի տակ դնել հրադադարի համաձայնագիրը, ուստի միջնորդները ստիպված եղան Ադրբեջանին հիշեցնել, որ համաձայնագիրն անժամկետ է եւ դրա պայմանները պետք է կատարել։

Նախորդ հոդվածը‘Արգելափակվել էին մեքենաներ, հեղեղը լցվել էր խանութներ. ԱԻՆ’
Հաջորդ հոդվածը‘Էստոնիայում դատում են «ռուսամետ» կուսակցության նախկին առաջնորդին’