‘Նալբանդյան. Սաֆարովի դեպքը վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա’

902

Հայաստանում գտնվող Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել Սաֆարովի արտահանձնումը բանակցային գործընթացի վրա, եւ հնարավո՞ր է, որ Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից: Ի պատասխան Նալբանդյանը հայտարարել է, որ «այդ դեպքը շատ վատ ազդեցություն ունի արդեն բանակցային գործընթացի վրա եւ ընդհանրապես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության վրա»:
«Բայց փորձերը դուրս գալ բանակցություններից, ձախողել բանակցությունները, դա Հայաստանի կողմից չեն արվում, Ադրբեջանի կողմից են արվում և այս գործարքի հենց պատճառներից մեկը նա է, որ Ադրբեջանը շարունակում է այդ փորձերը»,- ասել է Նալբանդյանը:

Լուսանկարը` PanArmenian Photo

Նախորդ հոդվածը‘Աղմկոտ տրանսֆերներ’
Հաջորդ հոդվածը‘100 հազար հանդիսական հայտ է ներկայացրել ‘