‘
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ և նրանց հետ զրույցում նրանց խնդրանքով ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը: Տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի, քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։
‘