‘
Այս տարվա օգոստոսին նախագահականը 30 հատ հովանոց է գնել: Բայց, բնականաբար, ոչ սովորական հովանոց. հովանոցները գնվել են Sacvoyage խանութից՝ Bugatti sport ապրանքանիշի՝ հատը 18.500 դրամով: Ընդհանուր առմամբ՝ հովանոցների համար նախագահականը պետական բյուջեից ծախսել է 555 հազար դրամ:
589 հազար դրամ էլ նախագահականը ծախսել է ֆոտոծառայության համար: Պատվերն իրականացրել է «Յուպիտեր ֆոտո էքսպրես» ընկերությունը:
‘