‘Նախագահականը 721 հատ դանակ է գնելու՝ 1 մլն 190 հազար դրամի ‘

1718

Երեկ տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի աշխատակազմի՝ այս տարվա համար նախատեսված գնումների պլանը, որտեղ ուշագրավ գնումներ կան: Փոխանցել էինք, որ նախագահականը մեկ տարվա համար 500 հատ ավել է գնելու: Այսօր փորձենք տեսնել, թե ինչ այլ ուշագրավ գնումներ է նախատեսում Ս. Սարգսյանի աշխատակազմը խոհանոցային պարագաների դեպքում:

Այսպես, պարզվում է՝ նախագահականը մեծ թվով դանակներ է պատրաստվում գնել մեր՝ հարկատուներիս հաշվին ձեւավորվող բյուջեի գումարներով:  200 դանակ՝ սեղանի համար. հատը՝ 700 դրամ՝ ընդհանուր 140 հազար դրամի, 511 հատ խոհանոցային դանակ՝ հատը 2000 դրամով, ընդհանուր՝ 1 մլն 22 հազար  դրամի, եւ եւս 10 հատ խոհանոցային դանակ, հատը՝ 2300 դրամով՝ ընդհանուր 23 հազար դրամ արժողությամբ:

Ընդ որում, եթե սեղանի դանակների գնման պարագան դեռ հասկանալի է, ամեն դեպքում՝ ընդունելություններ ու ճաշկերույթներ են տեղի ունենում այնտեղ, ապա պարզ չէ, թե ինչի՞ համար է նախագահականը գնում 521 հատ խոհանոցային դանակ: Ընդ որում, նախ թիվն է զարմանալի մեծ, եւ երկրորդ, չմոռանանք, որ սա որեւէ ընկերության ստարտային գնում չէ, որտեղ ոչ մի իր չկա, ու ամեն ինչ պետք է գնել զրոյից: Նախագահականում մինչ այս էլ ճաշկերույթներ են կազմակերպվել, եւ հազիվ թե այդ ամենը կազմակերպած լինեին՝ խոհանոցային դանակ չունենալով: Այնպես որ, մնում է միայն կռահել՝ ինչ են անելու նախագահականում այսքան շատ դանակներով:

Նախագահականի մյուս ուշագրավ ծախսերի մասին՝ հաջորդիվ: 

Նախորդ հոդվածը‘Տիկնիկայինի ղեկավարը դերասաններին խորհուրդ է տվել իրեն դատի տալ-Tert.am’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Ձեռը քարի տակ է, երեւի’