‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Բաղրամյան 26-ի դիմաց էին հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ինչպես տեղից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 10 քաղաքացիները: Ըստ չճշտված տվյալների բերման ենթարկվածներն են՝ Կարեն Հարությունյանը, Դավիթ Սանասարյանը, Լուսինե Հովսեփյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սուրեն Սահակյանը, Արեն Մանուկյանը, Սիփան Փաշինյանը, Դվին Իսանյանցը, Ալեն Սիմոնյանը, Սոնյա Մսրյանը:
‘