‘Նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել’

1335

ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Այսինքն՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո, ըստ սահմանադրության, նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել:

Հիշեցնենք, որ քիչ առաջ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Նա տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է տեղի ունեցել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում’