‘
Երկուշաբթի Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
Այդ պաշտոնում առաջադրվել են երկրի գործող նախագահ, 63-ամյա Աբդել Ֆաթահ աս-Սիսին և «Վաղը» («Ալ-Հադ») կուսակցության 65-ամյա առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան, որը երկար ժամանակ եղել է աս-Սիսիի զինակիցը, բայց հիմա որոշել է զբաղվել սեփական կարիերայով: Նա, որպես թեկնածու, գրանցվել է վերջին պահին, երբ փաստաթղթերի հանձնման ժամկետի ավարտին մնացել էր 15 րոպե:
Եգիպտոսում 2011 թ. հեղափոխությունից հետո, որի արդյունքում տապալվեց Հոսնի Մուբարաքը, արդեն երրորդ նախագահական ընտրություններն են: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հենց առաջին փուլում ստանալ ձայների 51 %-ը:
Փոխանցում է euronews-ը:
‘