‘
«Այն ամենը, ինչ կատարվում է հեռուստաբանավեճերի ընթացքում, թեկնածուների ներքին էթիկայի և դաստիարակվածության հարց է»,- այսպես է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան մեկնաբանել վերջերս տեղի ունեցած հեռուստատեսային սկանդալը, որին, ի թիվս այլոց, մասնակցել են Ռուսաստանի նախագահի թեկնածուներ Քսենյա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին:
Պամֆիլովայի խոսքով՝ հանձնաժողովի իրավասությունների մեջ «չի մտնում այս կամ այն թեկնածուի վարքագծին գնահատական տալը»:
Հիշեցնենք, որ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վիրավորել է «Քաղաքացիական նախաձեռնության» թեկնածու Քսենյա Սոբչակին՝ այդ ընթացքում օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ, իսկ Սոբչակն էլ, ի պատասխան՝ նրա երեսին ջուր է շփել:
Փոխանցում է euronews-ը:
‘