‘Նախագահի թեկնածու. Թուրքիային հարկավոր է նախագահ՝ առանց քաղաքական անցյալի’

692

Նախագահի թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էկմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, թե Թուրքիային անհրաժեշտ է նախագահ՝ առանց քաղաքական անցյալի, այսօր հաղորդել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Իսհանօղլուի խոսքով՝ Թուրքիան խորհրդարանական պետություն է, ուստի ավելի լավ է, եթե ապագա նախագահը քաղաքական անցյալ չունենա, ինչպես դա տեղի է ունենում կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող բոլոր երկրներում:

Դրանից առաջ Թուրքիայի փոխվարչապետ Ամրուլլահ Իշլերը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը  պետք է քաղաքական անցյալ ունեցող մարդ լինի, այլ ոչ թե դրանից իսպառ զուրկ մեկը, ինչպիսին Իսհանօղլուն է:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում նշանակված են օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների 51 տոկոսը, ապա օգոստոսի 24-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Իսհանօղլուի թեկնածությունն առաջադրել է Թուրքիայի հանրապետական կուսակցությունը: Իսհանօղլուն այնպիսի մարդ է, որ նրա թեկնածությունը կպաշտպանեն հասարակության բոլոր շերտերը, հայտարարել է այդ կուսակցության ղեկավար Քեմալ Կիրիչդարօղլուն: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄԷ-ում ահաբեկչական կազմակերպությունների սեփական ցուցակն են կազմում’
Հաջորդ հոդվածը‘Աս-Սիսին՝ «Ալ-Ջազիրայի» լրագրողների մասին. ավելի լավ էր՝ նրանց արտաքսեին’