‘Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Էրդողաը մեկնել է Ադրբեջան’

2146

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր ժամկետում ընտրվելուց և պաշտոնակալությունից հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ադրբեջան: Այդ մասին ասվում է Թուրքիայի առաջնորդի պաշտոնական ծրագրում, որը տարածել է նրա գրասենյակը:

Ակնկալվում է, որ այցի ընթացքում ոչ միայն բանակցություններ կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի միջև, այլև հանդիպումներ կլինեն պատվիրակությունների կազմում: Դրանց կմասնակցի Թուրքիայի կառավարության նոր կազմը, որ նախորդ օրը հայտարարել է անձամբ Էրդողանը:

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել են, որ հուլիսի 10-ին, Ադրբեջանից բացի, Էրդողանն այցելելու է նաև ինքնահռչակ ՀյուսիսայինԿիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ հանդիպելու թուրք-կիպրական համայնքի առաջնորդ Մուստաֆա Ակինջիի հետ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թաիլանդ. Ջրասուզորդների խումբը քարանձավից կտարհանի մնացած հինգ երեխաներին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’