‘
ԿԸՀ-ն հրապարակել է մինչ այս պահը ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների անունները: Նրանք արդեն 12-ն են: Նրանց մեջ կա նաեւ մեկ կարատիստ. ՀՀ նախագահ է ցանկանում դառնալ նաեւ Տարոն Աբրահամյանը` Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ մինչ այդ առաջադրվել էին արդեն «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, ոմն Մհեր Հայրապետյանը, Պարույր Հայրիկյանը, Արամ Հարությունյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, Արման Մելիքյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
‘