Նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

5095

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Դեսպանի խնդրանքով Նախագահը անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսեւորած անկեղծ եւ սկզբունքային աջակցության համար։

Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության եւ Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց եւ խորհրդանշական պետական արարողությունները։

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

ՀՀ Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան

Նախորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀարգանքի տուրք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին