‘Նախագի քեփին կպնում չի, ուժը գյուղապետին ա պատում. Մամուլ’

1030

 «Հասարակ գյուղացու խոսքը, չնեղանան գրող-ջնջողները, հազար քաղաքական մեկնաբանություն արժե: Սյունիքի գյուղերից մեկում մի քանի ժամով հյուր էի: Մածունը դեռ չէի հասցրել դանակով կտրել, երբ օջախի տերը մտավ՝ թրիքահոտը շուրջը տարածելով՝ պահո՜, քինամ շորերս փոխեմ, գիդացալ չեմ, որ ղոնաղ օնենք: Շորերը փոխելուց ու լվացվելուց հետո եկավ ու սեղանի գլխին նստեց՝ բարև չեմ ասում, բարևը Րաֆֆիինն ա»,- գրում է «Հրապարակը» և հավելում.

«Հետո դրա շուրջ ծայր առավ սյունեցու պարզ ու անկաշկանդ զրույցը. «Էս շան տղան (խոսքը Րաֆֆիի մասին է) գյուղապետին ասում ա՝ գործադ հընիլու եմ, պատասխան ես տալու: Տհենց էլ պյան կինի՞… Ուժը գյուղապետին ա պատո՞ւմ… Մարզպետին ասում ա՝ պիտի հրաժարական տաս: Լոխի հրաժարականն ա պահանջում, մինն էլ չկա, ասի՝ կործիդ կաց, ամենահեշտ պյանը գյուղապետ հանիլն ա, տղա ես, մի անգամ էլ նախագին ասա՝ հրաժարական տու: Նախագի քեփին կպնում չի, ուժը գյուղապետին ա պատում… Մի ասա տեսնամ,- դիմեց ինձ,- էդ Րաֆֆին նախագահ ա օզում տյառնա՞, թյա՞ գյուղապետ: Լոխճին յիրա (բոլորի վրա) մանդ ա թափ տամ՝ աշկերտ հընիլու եմ, չասե՞մ՝ արա, այ սավսալագ, հի՞նչ ես օզում էս խեղճ գյուղապետերից, նախագին նհետ կռեվ օնես, քինա ուրան նհետ ըրա…»:

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Ցոլակյանը՝ Շիրակի մարզպետ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անշարժ գույքի շուկայում աննախադեպ միտում է արձանագրվել. Մամուլ’