‘
«Նախախորհրդարանը» չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրահավաքը՝ հետաձգելով այն անորոշ ժամկետով:
«Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը», — իր ֆեյսբուքյան էջում գրում է «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
‘