‘Նախախորհրդարանի անդամները մոմավառությանը մասնակցել են զենքով’

1285

Հայաստանում հայտնվել են քաղաքացիական «ակտիվիստներ», որոնք զենքով են մասնակցում հրապարակային միջոցառումներին: Հունվարի 15-ին Նախախորհրդարանի անդամներ Գագիկ Սարուխանյանն ու Կարո Եղնուկյանը Ազատության հրապարակում զինված մասնակցել են Գյումրիի ողբերգության առիթով մոմավառությանը:

Նշենք, որ 7 օր առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկված մոտ 4 տասնյակ քաղաքացիներից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, ոստիկանությունն ավելի վաղ փոխանցել էր, որ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն, մի անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, բոլորը բաց են թողնվել՝ այդ թվում նա, ում մոտ ատրճանակ է եղել:

Հունվարի 15-ին, երբ Ազատության հրապարակում Գյումրիի ողբերգության առիթով մոմավառություն էր կազմակերպվել, քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման էին ենթարկում հրապարակում հավաքվածներին՝ հայտարարելով, որ հատուկ օպերացիա են իրականացնում, քանի որ տեղեկություններ ունեն, թե քաղաքացիներից ոմանց մոտ զենք ու զինամթերք կա։

Բերման ենթարկվածներից Գագիկ Սարուխանյանը միջամտել է, երբ բերման են ենթարկել դրոշակակիր քաղաքացիներին: Սարուխանյանը փոխանցել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձում էին իրեն ուժով մտցնել մեքենայի մեջ և հենց այդ պահին էլ նկատել են ու վերցրել իրեն պատկանող օրինական զենքը:

Նրա խոսքով, զենք ունեցել է նաև բերման ենթարկված Կարո Եղնուկյանը, ով հենց ոստիկանական բաժնում տեղեկացրել է այդ մասին իրավապահներին:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի շնորհիվ Սյունիքում կզարգանա ադիբուդիաբուժությունը. ՉԻ’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. «Եթե «Սթեմֆորդ Բրիջ»-ը գոնե 25%-ով մեզ այնպես աջակցի, ինչպես «Էնֆիլդ»-ը «Լիվերպուլ»-ին՝ կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք»’