‘Նախապատրաստվում է «աշխատավարձերի բարձրացում» շոուն. Մամուլ’

1170

Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա առաջին 8 ամիսների բյուջեի կատարողա­կանը: Այն վերնագրված է այսպես. «Պետական բյուջեն շարունակվում է կատարվել հավելուրդով»:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարու­թյան՝ այդ հավելուրդը հսկայական է՝ ավելի քան 62 մի­լիարդ դրամ:

«ՀԺ»-ն գրում է, որ Կառավարությունը հաջորդ տարվա հուլի­սից պետք է բարձրացնի բյուջետային աշխատողների աշխատավարձերը: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանի՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկ­տեմբերի 31-ը բյուջետային հիմնարկների աշխատողներին ավելի բարձր աշխատավարձ վճարելու համար կպահանջվի լրացուցիչ 36.6 միլիարդ դրամ: Իսկ կառա­վարությունը միայն այս տարվա 8 ամիսներին կարողա­ցել է «ետ գցել» ավելի քան 62 միլիարդ դրամ: Ստացվում է, որ հենց այս պահին կառավարությունն ունի մեկ ամ­բողջ տարի բյուջետային աշխատողներին բարձր աշխատավարձ վճարելու համար անհրաժեշտ «հավե­լուրդ»: Այս պահին ունի, սակայն մտադիր է աշխատա­վարձերը բարձրացնել միայն հաջորդ տարվա հուլիսի 1- ից: Դատելով այդ «հավելուրդի» աճի տեմպից, մինչև տարեվերջ կառավարության մոտ կգոյանա ավելի քան 100 միլիարդ դրամ «լրացուցիչ գումար»:

«Եվ ուրեմն, ո՞րն է կառավարության նման «քծիբության» պատճառը: Բացառված չէ, որ 2014 թվականի բյուջեի քննարկման ժամանակ «անսպասելի» որոշում կայացվի, որ աշխատավարձերը պետք է բարձրանան ոչ թե 2014 թվականի հուլիսի 1-ից, այլ հենց տարեսկզբից։ Սա, իհարկե, կարվի զուտ քարոզչական նկատառումներով՝ մարդիկ պատրաստվել էին, որ իրենց աշխատավարձերը կբարձրանան հուլիսից, այնինչ դա տեղի է ունենում 6 ամիս շուտ»,–հավելում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Այսուհետ «Բենթլի Սամո» չէ, պարզապես Սամո. Կճոյանը այլևս «Բենթլի» չունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Օֆշորի» գործով քննչական խմբի «արկածները» Կիպրոսում. Մամուլ’