‘
Ֆիննախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը: Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում հաստատվեց նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը: Կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը: Տեղեկացնում է Ֆինանսների նախարարությունը:
‘