‘Նախատեսվում է սիրիահայերի համար բնակարաններ կառուցել’

874

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սիրիայում երկարատև ճգնաժամի խորացումը հույս չի ներշնչում, որ մոտ ապագայում խաղաղության վերահաստատման հեռանկար կա, «Օգնիր Եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.

«Հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր:

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար»:

Նախորդ հոդվածը‘Ջովանի Տրապատոնի. Իսպանիայի ներկայիս հավաքականը ուժեղ է նույնիսկ Պելեի ժամանակների Բրազիլիայից’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ-ն 71 միլիոն դրամ է ծախսել խմելու ջրի համար, 1.7 մլն էլ՝ կոնայկների համար ‘