‘Նախարարը խոստանում է պատժել բանակում աղոթել պարտադրողներին’

5485

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, թե կպատժի բանակում այն մարդկանց, որոնք ստիպում են զինծառայողին աղոթել կամ մկրտվել:
Սարգսյանը ի պատասխան հարցի նշեց, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում պարտադրել են զինծառայողին աղոթել։
«Ես չգիտեմ որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», — հայտարարեց Վիգեն Սարգսյանը ։
Նա նաեւ նշեց, որ շարունակելու է իր գործընկերների հետ միասին լինել Էջմիածնում, դա անել, որովհետև «բացարձակ է համարում այն արժեքը, որը Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում»։

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողը մեկ այլ զոհի վրա է «մարզվել»’