‘Նախարարը կրկին ստել է. Մամուլ’

1023

Անցած շաբաթ օրը առավոտյան հանրապետության գրեթե ողջ տարածքի հոսանքազրկումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց նրանով, որ մեր էներգահամակարգը անջատվել է իրանական համակարգից. «Դա տեխնիկական խնդիր էր, որը ծագել էր իրանական կողմի հետ…»,- ասել էր նախարարը ՀՀ Աժ-ում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Սակայն Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դա պայմանավորված չէ Իրանի էներգահամակարգից անջատվելով։ «Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտրաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,– ասել է տնօրենը։ «Այսպիսով, անցած շաբաթ Հայաստանի հոսանքազրկումը մնում Է առեղծված»,–եզրակացնում է «ՀԺ»-ն։

Պարզվում է, որ Արմեն Մովսիսյանի ասածների 90 տոկոսը իրականությանը չի համապատասխանում, նույնիսկ այն ժամանակ, երբ խոսքը  հոսանքազրկման մասին է: Նշենք նաև, որ Մովսիսյանի գործունեությանը ծանոթ ցանկացած քաղաքացի միանշանակորեն կհավատա իրանական կողմին, այլ ոչ թե ՀՀ կառավարության անդամին:

Նախորդ հոդվածը‘Համանախագահներ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` նոյեմբերին’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ խոսնակի ասածը գրոշի արժեք չունի. Մամուլ’