‘
Հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը: Այս մասին Ա1+-ի փոխանցմամբ, այսօր իր գործունեության մեկ տարվա ամփոփման ժամանակ հայտարարել է Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ավելին, պարզվում է՝ նախարարը հույս ունի, որ մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագրեր կիրականացվեն ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար։
Հարցին, թե այսօր շինարարություն կատարող ընկերություններից ո՞ր մեկից է նախարարն ավելի գոհ, վերջինս պատասխանել է. «Անկեղծ ասեմ՝ ոչ մեկից»:
‘